Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք ծննդկանը փախուստի է դիմել բժշկական կենտրոնից

Արդյո՞ք ծննդկանը փախուստի է դիմել բժշկական կենտրոնից

1014
0

Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մասիս ԲԿ-ում ծննդաբերության վերջին պրոցեդուրաներից հետո, ծննդկանը վատ պայմաններից դժգոհելով փախել է ու րոպեներ անց՝ ծննդաբերել Շենգավիթ ԲԿ-ում:

Medmedia-ն կապ հաստատեց Մասիս ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժնի բժիշկ՝ Մհեր Ենգիբարյանի հետ, ով ասաց, որ ծննդկանը հեռացել է բժշկական կենտրոնից՝ բողոքելով սանիտարահիգենիկ պայմաններից։ Միևնույն ժամանակ Մասիսի ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծննդկանին ճանաչում է և նրա քայլը չի որակավորում որպես փախուստ, քանի որ նրան տրվել է ուղեգիր և ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։

Ըստ տնօրենի ծննդկանը՝ պարզապես հրաժարվել է բժշկական կենտրոնի ծառայությունից և հեռացել է ։ Մեդմեդիա լրատվականի հետ զրույցում Շենգավիթ ԲԿ ի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ՝ Անուշ Բադալյանն ասաց, որ տեղյակ չէ այդ դեպքից և որ իրենց մոտ բոլոր ծննդկաններն անցնում են ընդունարանով ու ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, բոլորը գտնվում են բավարար վիճակում։

Նյութի հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ