Գլխավոր էջ Գլխավոր Ինչպիսի՞ն պետք է լինի հղի կնոջ սննդակարգը

Ինչպիսի՞ն պետք է լինի հղի կնոջ սննդակարգը

1532
0

Հղիության ընթացքում հարկավոր սնվել հաճախակի և փոքր չափաբաժիններով: Սննդակարգը պետք է լինի հավասարակշռված սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և հանքային նյութերի պարունակությամբ:

Հարկավոր է ճիշտ բաշխել օրվա ընթացքում ընդունվող մթերքները. նախաճաշին և ճաշին ուտել սննդի մեծ մասը, իսկ ընթրիքին` կաթնային և բուսական ուտեստներ: Իմանալ՝ ինչ ուտել:

Այն կանայք, ովքեր ցանկանում են մայր դառնալ, պետք է իմանան պատշաճ սնվելու սկզբունքները:

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել սննդակարգի բացասական արդյունքից և կհամապատասխանեցնեն այն ձեր կարիքներին.

• Զանազանված ուտեստներ: Չկա որևիցե մթերք, որը կներառի բոլոր սննդարար տարրերը (դրանք շուրջ 60-ն են). որքան մեծ է մեր կերած ճաշատեսակների ցանկը, այնքան օգտակար է դա մեր առողջության համար:

• Միայն ամբողջական հատիկով հաց: Ամբողջական հատիկով տարեկանի հացն իր մեջ 3-5 անգամ ավելի շատ հանքային նյութեր է պարունակում, քան սպիտակ հացը. այն նաև հարուստ է վիտամիններով և սննդային մանրաթելերով:

• Սննդակարգում երկաթի կրկնակի քանակ: Հղի կինը պետք է ուտի միս, թռչնամիս կամ ապխտած միս օրական երկու անգամ (խորհուրդ է տրվում ցածր յուղայնությամբ տեսակը):

• Ձկնեղենը պարտադիր է: Այն սպիտակուցի մեծ աղբյուր է:

• Հում բանջարեղենով աղցանի համար բուսական յուղ – օրական ամենաքիչը մեկ գդալ: Այն պարունակում է չհագեցած ճարպային թթուներ, որոնք անհրաժեշտ են հղիության նորմալ ընթացքի համար:

• Բարձրացնել կաթի և կաթնամթերքի քանակը: Դրանք շատ կարևոր են թե՛ կնոջ, և թե՛ երեխայի համար, քանի որ պարունակում են կալցիում, վիտամին B2, B12 և բարձրարժեք սպիտակուց: Ցածր յուղայնությամբ մթերքները հեշտացնում են օրգանիզմի ճիշտ քաշի պահպանումը:

• Արգելք ալկոհոլի,թունդ սուրճի և ծխախոտի վրա: Թմրանյութերը նույնպես արգելված են: Հեղուկի ընդունումը հղիության ընթացքում պետք է կազմի 0,3x ձեր քաշը (լ):

Հղիության գիտակցված պլանավորումը լավ առիթ է ապրելակերպն ու սովորությունները վերանայելու համար: Առողջ եղե՛ք:

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ