Գլխավոր էջ Գլխավոր Ապագա գործազուրկ բուժաշխատողները բաց նամակ են հղել վարչապետին

Ապագա գործազուրկ բուժաշխատողները բաց նամակ են հղել վարչապետին

2021
0

Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ խնդրում են վարչապետի ուշադրությունը Շիրակի մարզի միակ ստացիոնար հակատուբերկուլոզային բաժանմունքի խնդիրների լուսաբանման վրա:

Նամակում մասնավորապես գրված է.

« Ձեր սիրելի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքի և «հանճարեղ» մտքի մտահղացման շնորհիվ փակվում և օպտիմալացվում է Շիրակի մարզի միակ հակատուբերկուլոզային ստացիոնար բաժանմունքը, ինչի հետևանքով տուժվում են ամբողջ տարածաշրջանի հիվանդները՝ գտնվելով ծանր սոցիալական վիճակում:

Խնդրում ենք Ձեզ հաշվի նստել տեղի հիվանդանոցի, բուժանձնակազմի՝ բժիշկների կարծիքը հիվանդության տարածման, կանխարգելման, բուժման և բարդությունների դեպքերի վերաբերյալ, որը գործելու է ի շահ տարածաշրջանի բնակչությանը:

Խնդրում ենք Ձեզ հաշվի առնել պահի և ժամանակի լրջությունը, քանի որ փակվելով բաժանմունքը, ավելանում է գործազուրկների թիվը, էլ ավելի ծանրացնելով մեր սոցիալական վիճակը, դառնալով ծայրահեղ աղքատ՝ աշխատանք չունենալու պատճառով: Խնդրում ենք Ձեզ լինել հետևողական, աջակցել և լսել մեր կարծիքը, ձայնը. չավելացնել արտագաղթողների թիվը, քանի որ մենք ուզում ենք ապրել և աշխատել մեր հայրենիքում և ծառայել ի առողջություն մեր ազգին:

Բազմիցս դիմել ենք մարզային կառույցների և Առողջապահության նախարարությանը, չստանալով ոչ մի դրական արձագանք, խնդրում ենք աջակցել մեզ ապահովելով աշխատանքով, որպեսզի կարողանանք հոգալ մեր առօրյա տարրական սոցիալական խնդիրները»:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ