Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանը կկարգավորի ծխախոտային գործունեությունն օրենսդրության համաձայն. առողջապահության նախարարություն

Հայաստանը կկարգավորի ծխախոտային գործունեությունն օրենսդրության համաձայն. առողջապահության նախարարություն

129
0

Հայաստանը ծխախոտային գործունեությունը կկարգավորի համաձայն սեփական ազգային օրենսդրության եւ տեխնիկական կանոնակարգի։ Այս մասին եվրասիական ինտեգրման եւ տարածաշրջանային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքների քննարկման ընթացքում նոյեմբերի 8-ին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ համաձայն ԵՏՄ օրենսդրության, ծխախոտի տուփի 50 տոկոսը պետք է ծածկված լինի հատուկ տեղեկատվությամբ, որը զգուշացնում է առողջության համար ծխելու վնասի մասին, իսկ մյուս կողմից՝ նկարով, որտեղ ցուցադրվում են ծխելու հեռեւանքները։

Միեւնույն ժամանակ, Հայաստանի օրենսդրությամբ այդ ցուցանիշը կազմում է միայն 30 տոկոս, եւ հայկական ծխախոտների վրա նման նկարներ չկան։ Արդյունքում, ինչպես նշեց փոխնախարարը, առաջանում են հակասություններ ԵՏՄ օրենսդրության եւ տեխնիկական կանոնակարգի հետ։

Միեւնույն ժամանակ, նշվել է, որ հայկական կողմը, խորհրդարանի կողմից ծխելու դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնության հավանության արժանանալուց հետո, 2024 թվականին, ըստ էության, մեքենայորեն անցնելու է այն պահանջներին, որոնք նշված են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգում, եւ ծխելու վնասի մասին գրառումը ծխախոտի տուփերի վրա կծածկի արդեն ոչ թե 30, այլ դիմերեսի 50 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փոխնախարարը, հայկական կողմը չի պատրաստվում դիմել «սպառողին վախեցնող» նկարների եւ նախատեսում է սահմանափակվել միայն նախազգուշական գրառմամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ծխելու դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի այս փաթեթով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ փակ հանրային հաստատություններում ծխելու արգելք:

Օրինագծով նաեւ սահմանափակումներ են նախատեսվում ծխախոտային արտադրանքի եւ թութուն պարունակող էլեկտրոնային սարքերի գովազդի համար, ինչպես նաեւ որոշվում են այն հանրային վայրերը, որտեղ ծխելու դեմ արգելք կսահմանվի:

Ընդ որում, կառավարությունում քննարկումների արդյունքում մի շարք սահմանափակումների ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է: Այսպես, 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ծխախոտային արտադրանքի, ինչպես նաեւ լոգոների, ապրանքանշանների եւ այլ նշանների ցուցադրման սահմանափակումները, որոնք ծխախոտի փաթեթավորման վրա ներկայացնում են արտադրանքն ու արտադրող ընկերությանը: Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է արգելել պաստառների վրա, հանրային տրանսպորտում եւ մեդիատարածքում ծխախոտային արտադրանքի գովազդը:

Բացի այդ, նախատեսվում են ծխելու սահմանափակումներ հանրային տրանսպորտում, կրթական, բժշկական եւ մշակութային հաստատություններում եւ մանկական հրապարակներում: Արգելքներն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար. սկզբում ծխելը կարգելվի փակ հանրային տարածքներում՝ 2021 թվականի մարտի 15-ից, ինչից հետո արգելքներն աստիճանաբար կտարածվեն կիսափակ տարածքների վրա։

Օրինագծով նախատեսվում է նաեւ կանոնակարգել ծխախոտի արտադրանքի եւ ծխախոտ պարունակող էլեկտրոնային սարքերի վաճառքի եւ տեղաշարժի գործընթացը։

Տվյալ օրենսդրական նախաձեռնության խնդիրը, ՀՀ Առողջապահության նախարարության վստահեցմամբ, թույլ չտալն է, որպեսզի ավելանա ծխող քաղաքացիների թիվը, կրճատվի այն վնասը, որը պատճառվում է շրջակա միջավայրին ծխախոտի ծխից, եւ օգնել հրաժարվել այդ վնասակար սովորությունից:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ