Գլխավոր էջ Նորություններ Բազելում ընթանում է ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովը

Բազելում ընթանում է ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովը

411
0

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Համաժողովը համախմբել է եվրոպական երկրների ավելի քան 3000 գիտնականների, բժիշկների, կլինիցիստների և մասնագետների։ Լիագումար նիստերի, նստաշրջանների և սեմինարների ժամանակ ներկայացվել և քննարկվել են հակառետրովիրուսային բուժմանը, զուգորդող հիվանդություններին, վիրուսային հեպատիտներին, կանանց, հղիների, երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի առանձնահատկություններին, ինչպես նաև համաճարակաբանությանը/հանրային առողջապահությանը, ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը և հասարակական գիտություններին վերաբերող մի շարք հարցեր:

Մանրամասն` http://moh.am/#1/2396

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ