Գլխավոր էջ Նորություններ Ատամի պլոմբանյութը պոկվել ու հայտնվել էր բուժառուի հայմորյան խոռոչում

Ատամի պլոմբանյութը պոկվել ու հայտնվել էր բուժառուի հայմորյան խոռոչում

1052
0

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիվանդներից մեկի հետ: Տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից: Բաժանմունքի վարիչ Արկադի Բուդաղյանին դիմել է միջին տարիքի մի կին` գանգատվելով անտանելի գլխացավերից, քթով վատ շնչելուց:

Նա ամիսներ շարունակ ունեցել է թարախային արտադրություն և երբեմն շնչառության կանգ: Բժիշկների ցուցումով իրականացվել է КТ հետազոտություն և կնոջ ձախ հայմորյան խոռոչում խցանող պլոմբանյութ է հայտնաբերվել: Պարզվել է, որ վաղուց բացակայող ատամի պլոմբանյութը հրման արդյունքում հայտվել է խոռոչում: Արկադի Բուդաղյանն իրականացրել է քթի միջնապատի ուղղում և պլոմբանյութի հեռացման էնդոսկոպիկ միջամտություն: Կինն իրեն արդեն լավ է զգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ