Գլխավոր էջ Medmedia TV Երևանում ծնված եռյակը դուրս է գրվել երեք ամիս անց (տեսանյութ)

Երևանում ծնված եռյակը դուրս է գրվել երեք ամիս անց (տեսանյութ)

1457
0

Մարիա, Օլիվիա եւ Նիկա եռյակը հղիության 29-րդ շաբաթում ծնվել է չափազանց փոքր քաշով: Երկու միաձու աղջիկները, որոնք զարգացել են մեկ պտղապարկում, ծնվելիս կշռել են ընդամենը 590 եւ 870 գրամ, իսկ նրանց երկվորյակ քույրիկը՝ 1000 գրամ:

Աղջիկները ամբողջ երեք ամիս անցկացրել են «Աստղիկ» ԲԿ նեոնատալ բաժանմունքում, եւ հիմա, վերջապես, հիվանդանոցից դուրս են գրվում:

Մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ սովորաբար եռյակները ծնվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, օրինակ, ԱՄԲ-ի կիրառման արդյունքում, սակայն այս դեպքում երեխաները բեղմնավորվել էին բնական ճանապարհով:

Մանրամասն՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ