Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ստիպելով հնարավոր չէ ծխող մարդուն զերծ պահել ծխելուց. Նարեկ Զեյնալյան

Ստիպելով հնարավոր չէ ծխող մարդուն զերծ պահել ծխելուց. Նարեկ Զեյնալյան

4340
0

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական hանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Facebook-ի էջում գրել է.

« ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական hանձնաժողովում քննարկվեց «ծխախոտի» օրենքի նախագիծը։
Թեև հանձնաժողովը չի հանդիսանում գլխադասային այս օրենքի նախագծի համար, այնուամենայնիվ հաշվի առնելով խնդրի առողջական կոմպոնենտը՝ այն քննարկվեց նաև մեր հանձնաժողովում։
Քննարկվեցին նախագծի հիմնական դրույթները, բարձրացվեցին բազմաթիվ հարցեր։

Հանձնաժողովը մի շարք հոդվածների նկատմամբ ունի վերապահումներ և առաջարկներ, որոնք կներկայացվեն գլխադասային հանդիսացող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը։

Ծխախոտամոլությունը մարդկության մեծագույն չարիքներից։ Դրանից ազատվելու միջոցները պետք է լինեն համակարգված, բազմակողմանի և կշռադատված։
«Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա»-ի 4-րդ հոդված 3-րդ մասը ասում է հետևյալը

«Միջազգային համագործակցությունը, հատկապես տեխնոլոգիաների, գիտելիքների փոխանցումը և ֆինանսական օգնության տրամադրումը, ինչպես նաև համապատասխան փորձագիտական ծառայությունների տրամադրումը ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ ծրագրերի ստեղծման և իրագործման համար` հաշվի առնելով տեղական մշակութային պայմանները, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և իրավաբանական գործոնները, հանդիսանում են սույն Կոնվենցիայի կարևոր մասը»։

Նույն հոդվածի 6-րդ մասը՝
«Եվ անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերում տեխնիկական և ֆինանսական օգնության նշանակությունը այն ծխախոտ աճեցնող անձանց և ծխախոտի արդյունաբերության ոլորտում աշխատողների տնտեսական անցման համար, ում ապրուստի միջոցների վրա լուրջ ազդեցություն է ունենում ծխախոտի դեմ պայքարի ծրագրերի իրականացումը այն Կողմերում, որոնք հանդիսանում են զարգացող երկրներ, ինչպես նաև անցումային տնտեսությամբ Կողմերում հարկավոր է ընդունել և հաշվի առնել ազգային մակարդակով մշակվող կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում»։

Անհրաժեշտ է ծխախոտի դեմ պայքարը բաժանել երեք մասի։
1. հնարավորինս թույլ չտալ նոր ծխողների ներգրավմանը
2. չծխողների զերծ պահել երկրորդային ծխից (այրվող ծխախոտից անջատված և ծխողի արտաշնչած)
3. պայմաններ ստեղծել և միջոցներ ձեռնարկել ծխողներին դրդելու չծխել, զերծ մնալ ծխելուց կամ, ծայրահեղ դեպքում, օգտագործել նիկոտինային կախվածության բավարարելու ալտերնատիվ միջոցներ։

— Առաջինին հասնելու համար անհրաժեշտ է սկսել կրթական համակարգից՝ դպրոցներից, մի գուցե նույնիսկ մանկապարտեզներից՝ խրախուսելով առողջ ապրելակերպը, բացատրելով և ներկայացնելով ծխելու վնասները։ Երեխաների և պատանիների մոտ պետք է արմատավորել այն մտածելակերպը, որ ծխախոտամոլությունը հիվանդություն է, ծխելը հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների ռիսկի գործոն և ծխել որևէ կապ չունի կայացած լինելու, բարեկեցության, տղամարդկության կամ կանացիության հետ։

— Երկրորդը՝ պասիվ ծխողների շահերի պաշտպանությունն է։ Պետք է ձեռնարկել միջոցներ չծխող մարդկանց հնարավորինս զերծ պահել երկրորդային ծխից, քանի որ ծխախոտի երկրորդային ծուխը ոչ պակաս վտանգավոր է որքան առաջնային (ծխողի ներշնչած) ծուխը։ Սրան պետք է հասնել ոչ միայն արգելքներ կիրառելով, այլ նաև ծխողների շրջանում բարձրացնելով այլ գիտակցական մակարդակը, որ ծխելով չծխողի կողքին թունավորում են նաև նրանց։
— Երրորդը ամենաբարդն է։ Ծխախոտամոլությունը նիկոտինային կայուն և խիստ կախվածության արդյունք է։ Ծխողին ստիպել հրաժարվել նիկոտին ստանալու՝ նույնն է ինչ որևէ հիվանդություն ունեցողին ստիպել հրաժարվել դեղ խմելուց։ Այսինքն, ստիպելով հնարավոր չէ ծխող մարդուն զերծ պահել ծխելուց. շատ հաճախ դա տալիս է հակառակ էֆեկտ՝ ծխողը, նամանավանդ երիտասարդ, սկսում է հակադրվել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ