Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Աղավնաձորի ծերանոց-պանսիոնում թունավորված տարեցների ինքնազգացողությունը լավ է

Աղավնաձորի ծերանոց-պանսիոնում թունավորված տարեցների ինքնազգացողությունը լավ է

1052
0
Աղավնաձորի ծերանոց–պանսիոնատում թունավորվել են կորոնավիրուսով վարակված տարեցներից 8-ը, նրանց ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին MedMedia-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը․«Պանսիոնատում 14 տարեց կա, որոնցից 8-ի մոտ փորլուծություն է եղել։ Շտապօգնության բրիգադ է եկել, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Այժմ բոլորը իրենց լավ են զգում, գանգատներ չունեն»,-հայտնեց Մարտիրոսյան։
Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել թունավորման հիմնական պատճառը․«Մի քանի վարկած կա՝ ջուր, սնունդ, ինչպես նաև հավանական է, որ փորլուծությունը կորոնավիրուսի հետևանքով է։ Սպասում ենք տեսչական մարմնի եզրակացությանը»։
Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ փորձաքննության պատասխանը հայտնի կլինի մոտ օրերին։ Հիշեցնենք, որ Աղավնաձորի պանսիոնատ էին տեղափոխվել Նորքի տուն–ինտերնատի այն տարեցները, որոնք վարակվել էին կորոնավիրուսով։ Տեղեկացնեն, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագիր է կնքել Երևանաում գործող «էպիկուր» գաստրո-փաբի հետ, որտեղից էլ առաքել են սնունդը։ Մենք կապ հաստատաեցինք նշված ռեստորանի հետ, սակայն տեղի ունեցածի վերաբերյալ մեզ որևէ տեղեկատվություն չհայտնեցին։

Просмотрено 16:50

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ