Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս ալերգիիկ ռինիտը տարբերել հարբուխից

Ինչպե՞ս ալերգիիկ ռինիտը տարբերել հարբուխից

1894
0

Նորություն չէ, որ տարեց տարի ավելանում են ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը, որտեղ բացառություն չէ նաև ալերգիիկ ռինիտը: Մի շարք հետազոտություներ վկայում են, որ ռինիտի հավաքական տարածվածությունը մոտավորապես 10-20% է բնակչության մեջ:

«Ռինիտի ախտանիշներն են փռշտոցը, քթահոսությունը, քթի փակվածությունը և քորը: Բնութագրական ախտանշանների առկայությունը գրեթե բոլոր օրերին, որոնք տևում են առնվազն 1 ժամ, բավարար են ախտորոշումը դնելու համար»,-MedMedia.am-ի հետ զրույցում նշեց «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, օտորինոլարինգոլոգ, բ.գ.թ. Արայիկ Ղարիբյանն ու ավելացրեց, որ խնդրին բնորոշ է նաև սեզոնային բնույթը: Բժշկի խոքով՝ ալերգիկ ռինիտը երեխաների մոտ սովորաբար արտահայտվում է 3 տարեկանից, թեև կան բացառություններ: «Առավել հաճախ ալերգիկ ռինիտ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր նախկինում ունեցել են ալերգիկ ռեակցիաներ անցյալում (հաճախ ալերգիկ կամ ատոպիկ դերմատիտի ձևով)»,-ասաց Արայիկ Ղարիբյանն ու շարունակեց. «Այդպիսին է կլինիկական դրսևորումների հերթափոխությունը ալերգիայի ժամանակ. ատոպիկ դերմատիտից դեպի ալերգիկ ռինիտ և ապա ասթմա, որը կոչվում է ատոպիկ երթ»:

Ըստ մասնագետի՝՝ ալերգիկ ռինիտի ախտանիշները երեխաների մոտ պրակտիկորեն չեն տարբերվում մեծահասակների ախտանիշներից: «Հարկ է նշել, որ երեխաների ալերգիկ ռինիտին բնորոշ է սենսիբիլիզացիայի որոշակի տարածվածություն (ալերգիկ տրամադրվածություն որոշ սննդատեսակների նկատմամբ)»,-ընդգծեց բժիշկ- օտորինոլարինգոլոգը: Անրադառնալով բուժման մեխանիզիմին, Արայիկ Ղաիբյանն ասաց.

«Բուժման հարցում փորձում են հավատարիմ մնալ աստիճանական թերապիային՝ սկսելով ավելի «թեթև» և, հետևաբար, ավելի անվտանգ դեղերից: Ամենալավ արդյունքը երեխաների դեպքում տալիս է ալերգեն սպեցիֆիկ թերապիան»:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ