Գլխավոր էջ Գլխավոր Հղիների կորոնավիրուսի թեստը դրական է եկել, այնինչ՝ վարակված չեն․ Մ․ Խաչատրյան

Հղիների կորոնավիրուսի թեստը դրական է եկել, այնինչ՝ վարակված չեն․ Մ․ Խաչատրյան

4633
0

Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի գնահատականներով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին վերջերս տրվել է պատվոգիր։ Մեր զրուցակիցը հարցադրում է․ ինչի՞ համար։

«Արմենիա Բժշկասկա կենտորնում հղիներին կորոնավիրուսի թեստ են վերջերս արել ու նրանց մեծամասնության պատասխանը դրական է եկել։ Այնուհետև, ես ունեմ փաստեր, որ հղիներից մի քանիսը այլ լաբորատորիայում թեստավորվել են ու ընդամենը երկու օր անց պատասխանը բացասական է եկել։ Այդ դեպքում հարց, ո՞րն է դրդապատճառը, հղիները լուրջ հոգեբանական սթրես են տարել, հղիներին իբր բուժում են, ինչ որ անհայտ ծագման դեղամիջոց են տալիս, որ չգիտես ինչի՞ համար է, այնուհետև պատվոգի՞ր են տալիս այդ մարդուն»,-նշեց Խաչատրյանը։ Նա ասաց, որ նման դեպքերի պատասխանատուներն ու մեղավորները պետք է բացահայտվեն ու պատժվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ