Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հունաստանում հունիսի 29-ից կթուլացնեն կարանտինային ռեժիմը

Հունաստանում հունիսի 29-ից կթուլացնեն կարանտինային ռեժիմը

593
0

Հունաստանում համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին երկրի կառավարությունը կարանտինային սահմանափակումների թուլացման նոր փուլ է սկսում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով հունական Ekathimerini հրատարակությանը:

Հունիսի 29-ից հունաստանում կվերաբացվեն կինոթատրոններն ու կազինոները, ճոպանուղիներն ու մանկական ճամբարները, տոնավաճառները, թույլ կտրվի գիտաժողովներ անցկացնել:

Վերջին օրվա ընթացքում Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Համաճարակի սկզբից, Հունաստանում, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3366 դեպք, վարակման հետևանքով մահացել է 191 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ