Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 դեպք

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 դեպք

680
0

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 նոր դեպք, 104 մարդ մահացել է, շուրջ 5700-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Նոր վարակված անձանցից 2198-ի մոտ (32.4%)հիվանդությունը առանց ախտանշանների է:

Արդեն անընդմեջ երրորդ օրն է, ինչ Ռուսաստանում գրանցված դեպքերի քանակը 7000-ից քիչ է:

Նոր դեպքերը գրանցվել են երկրի 83 շրջաններում, ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում` 717: Այս ցուցանիշը մայրաքաղաքի համար ամենացածրն է վերջին 2.5 ամսվա ընթացքում:

Համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 634 437 դեպք, վարակման հետևանքով մահացել է 9073 մարդ, բուժվել է` 399 087-ը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 101 998 է, մահացել է 501 644 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ