Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Կորոնավիրուսի երկրորդ հնարավոր ալիքը կարող է միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել, ինչպես եղավ...

«Կորոնավիրուսի երկրորդ հնարավոր ալիքը կարող է միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել, ինչպես եղավ Իսպանական գրիպի համավարակի ժամանակ»․ԱՀԿ-ն նախազգուշացրել է համավարակի երկրորդ ալիքի մասին

1059
0

Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, եթե մոլորակն առճակատվի կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը՝ հավելելով, որ հիվանդության բռնկումը գլոբալ մասշտաբով «առայժմ զարգանում է այնպես, ինչպես ԱՀԿ-ն կանխատեսել էր», գրում է CNN-ը։

«Իսպանական գրիպի (1918-1920 թթ.) հետ համեմատությունը ցույց է տալիս, որ այն ընթացել է այնպես, ինչպես հիմա Covid-19-ը։ 1918 թվականի ամռանն այն պասիվ էր, սակայն սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կատաղի կերպով վերսկսվեց, ինչի հետևանքով երկրորդ ալիքի ժամանակ զոհվեց 50 միլիոն մարդ»,- հիշեցրել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռանյերի Գուերան։

«Համավարակն ընթանում է այնպես, ինչպես կանխատեսել էինք»,-հավելել է նա:

ԱՀԿ ներկայացուցչը նման հայտարարություններ է հնչեցրել Եվրոպայի մի քանի երկրներներում և ամբողջ աշխարհում կարանտինային ռեժիմների չեղարկման և կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ