Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ

322
0

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ, հայտնաբերվել է 948 նոր վարակակիր։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42065-ի, մահացածների ընդհանուր թիվը 1110 է։

Նշենք, որ հունիսի 27-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 10 միլիոնի։ Մահացածների թիվը մոտ 500 հազար է, առողջացածների թիվը՝ մոտ 5,4 միլիոն մարդ։ Համավարակի տարածման ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ մոտ 2,6 միլիոն մարդ վարակված է Covid-19-ով։ Երկրորդ տեղում Բրազիլիան է մոտ 1,3 միլիոն վարակի ցուցանիշով, երրորդում Ռուսաստանը՝ մոտ 621 հազար վարակման ցուցանւշով։

Հնգյակում են նաեւ Հնդկաստանը՝ մոտ 510 հազար վարակման ցուցանիշով եւ Մեծ Բրիտանիան՝ մոտ 310 հազար վարակման ցուցանիշով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ