Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը

Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը

470
0

Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը  ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը:

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք է ակտիվ օգտագործել կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում:

«Հատկապես ողջունելի է, որ ոչ թե մենք ենք դիմել և նախաձեռնել, այլ հենց մասնագիտական ասոցիացիաներն են հանդես եկել նմանօրինակ առաջարկով: Ես նաև ուրախ եմ, որ Առողջապահության ազգային ինստիուտը, որպես գիտակրթական կառույց, այդ թվում` Հանրապետական գիտաբժշկական գրադարանը գործընթացի մի մաս են կազմում և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ինստիտուտին` կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մասնագետների լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մանրամասներն այստեղ` http://moh.am/#1/2943

Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա…

Posted by ՀՀ առողջապահության նախարարություն on Saturday, June 27, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ