Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ

ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ

579
0

Վերջին 1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 45 242-ով։ Դա առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այսպիսով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 2․48 միլիոնի։ Այս շաբաթ վարակման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Այդահո, Ալաբամա, Արիզոնա, Վայոմինգ, Ջորջիա, Կալիֆորնիա, Միսսուրի, Միսսիսպի, Նևադա, Օկլահոմա, Թեննեսի, Տեխաս, Ֆլորիդա և Հարավայի Կարոլինա նահանգներում։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ընդգծել է, որ նոր դեպքերի թվի աճ է գրանցվել 16 նահանգներում, 34 նահանգում իրավիճակը վարակի կայունացման հետ կապված կայունացել է։

Ըստ Worldometer-ի տվյալների՝ երկրում կորոնավիրուսից մահացել է 127 հազար մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ