Գլխավոր էջ Նորություններ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների թիվն այս տարի կավելացվի. Գամկրելիձե

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների թիվն այս տարի կավելացվի. Գամկրելիձե

369
0

«Վրաստանը համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական ընկերության հետ`սեզոնային գրիպի դեմ 4 բաղադրիչներով պատվաստանյութ գնելու շուրջ: Մենք խոսում ենք պատվաստանյութի 135 հազար չափաբաժնի մասին, որոնք կտրամադրվեն ռիսկային խմբերի մարդկանց»,-այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա հավաստմամբ՝ այդ թիվը 35 հազարով գերազանցում է նախորդ տարի պետության ներմուծած պատվաստանյութի քանակից և տեղ կհասնի սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին:

Գամկրելիձեն նշել է նաև, որ նախորդ տարի մասնավոր հատվածը ներմուծել է պատվաստանյութի 40 հազար չափաբաժին՝ զգալի աջակցելով ընդհանուր աշխատանքին: Միաժամանակ առաջարկել է ավելացնել ներմուծման քանակը՝ միաժամանակ նշելով, որ ընդհանուր առմամբ աշխարհում այս պատվաստանյութի դեֆիցիտ կա:

Այդուամենայնիվ, խորհուրդ է տվել բնակչությանն ակտիվորեն պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, հատկապես կորոնավիրուսի երկրորդ ալիքի սպասման ֆոնին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ