Գլխավոր էջ Գլխավոր Ըստ փորձագետների՝ սև բրինձը բրինձ չէ

Ըստ փորձագետների՝ սև բրինձը բրինձ չէ

871
0

Ըստ փորձագետների՝ սև բրինձը բրինձ չէ: Դրանք բրնձանման հատիկներ են, որոնք հին ժամանակներից ի վեր կիրառվում են որպես ուտելիք ամերիկացի հնդիկների կողմից: Ամերիկացի գիտնականները Լուիզիանայից հայտնաբերել են, որ սև բրինձն ավելի օգտակար է, քան սպիտակը: Սև բրնձի ու դրրա օգտակարության մասին MedMedia.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ: «100 գրամ սև բրինձը պարունակում է 160 կ.կ, 1.6 գ ճարպ, 34 գ ածխաջուր, 5 գ սպիտակուց և 2 գ բջջանք»,-ասաց մասնագետն ու հավելեց, որ սև բրինձը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ և պրոտեիններ` քան սպիտակը։ Նրա հիմնական նյութերը գտնվում են կեղևի մեջ։ Սննդաբանի խոսքով՝ այս մթերքը պրունակում է վիտամին E, որն օգտակար է աչքերի համար և բարձրացնում է իմունիտետը: «Բջջանքի մեծ պարունակության շնորհիվ նաև ակտիվացնում է աղիքների աշխատանքը։ Հարկ է նշել, որ այն պարունակում է անտոցիա, որը գլիկոզիդն է, ինչն էլ տալիս է բրնձին սև գույն և պրոֆիլակտիկա է սրտանոթային համամակարգ համար, բարելավում է ուղեղի աշխատանքն ու կանխում բորբոքաին վիճակը»,-ասաց Գայանե Շահխաթունին հավելելով, որ սև բրինձը պարունակում է նաև B խմբի վիտամիններ, ֆիլոաթթու, կալիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր և օմեգա ճարպեր: Բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ սև բրնձի մեջ առկա հակաօքսիդանտները նպաստում են «վատ» խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակի նվազմանը: «Նաև կան գիտական ապացույցներ, որ բրնձի թաղանթում առկա օգտակար նյութերը դրական ազդեցություն ունեն անոթների պատերի վրա ու դանդաղեցնում են աթերոսկլերոզի զարգացումը»,-ասաց սննդաբանը: Նա նաև ավելացրեց, որ սև և սպիտկ բրինձների կկալն ու գլիկեմիկ ինդեկսը համարյա նույնն են։ Այսինքն դիաբետիկներն ու գիրցման վտանգ ունեցողները այն պետք է օգտագործեն չափավոր: Անհրաժեշտ է իմանալ, որ.

1)սև բրինձը գունավորում է էմալապստ տարրան։Եփեք ուրիշ նյութի մեջ

2)մատուցեք մսի և ձկան հետ

3)շատ համեղ է սոյայի թանձրուկի և քունջութի հետ։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ