Գլխավոր էջ Նորություններ Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ կորոնավիրուս չկա կամ այն անվտանգ...

Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ կորոնավիրուս չկա կամ այն անվտանգ է, նույնն է, թե ասեն, որ Ապրիլյան պատերազմում հարձակվող ադրբեջանական զինվորն անվտանգ էր. «Անտարես» հրատարակչության տնօրեն

443
0

Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ կորոնավիրուս չկա կամ այն անվտանգ է, նույնն է, թե ասեն, որ Ապրիլյան պատերազմում հարձակվող ադրբեջանական զինվորն անվտանգ է, կամ ադրբեջանական դրոնը, հրթիռը անվտանգ է: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը, մահացել է կորոնավիրուսից:

Նա հայտնեց, թե վերջին շաբաթներին կորոնավիրուսով վարակվել են իր ընտանիքի գրեթե բոլոր անդամնեը: Ինքը, թեև շուրջ 4.5 ամիս չի շփվել ծնողների հետ, սակայն չի կարողացել ապահովել, որ այլ անձինք ևս չշփվեն, և դա բերել է նրան, որ վարակվել են ընտանիքի անդամները:

«Իմ օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ անգամ եթե մենք անձամբ պահպանում ենք սահմանված կանոնները, դրանով դեռ չենք լուծում խնդիրը, քանի դեռ հանդուրժում ենք այն մարդկանց, որոնք կանոնները չեն պահպանում: Սիրելի հայրենակիցներ, մի՛ կրկնեք իմ սխալը, թույլ մի՛ տվեք, որ ձեր հարազատները առանց հեռավորությունը պահպանելու, առանց դիմակ կրելու և առանց ձեռքերը պարբերաբար ախտահանելու շփվեն իրար հետ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ