Գլխավոր էջ Նորություններ ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ասպիրանտն արժանացել է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ասոցիացիայի մրցանակին

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ասպիրանտն արժանացել է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ասոցիացիայի մրցանակին

799
0

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի 29-ամյա ասպիրանտ Սամվել Բարդախչյանն արժանացել է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ասոցիացիայի (American Society of Clinical Oncology – ASCO) IDEA (International Development and Education Award) հեղինակավոր մրցանակին: Սա ուռուցքաբանության ոլորտում շատ կարևոր միջազգային մրցանակ է:

Սամվել Բարդախչյանը պատմել է, որ մրցանակը ենթադրում է Ասոցիացիայի կոնֆերանսին մասնակցության հրավեր, ինչպես նաև ամբողջական ֆինանսավորում: Բացի դրանից՝ նախատեսվում են այցեր ԱՄՆ ուռուցքաբանական կենտրոններ:

«Ինձ համար դա հնարավորություն է, որպեսզի կարողանամ ավելի կատարելագործվել իմ մասնագիտության ոլորտում, բարելավել իմ գիտելիքները, հմտությունները, ուսումնասիրել և կիրառել արտասահմանի փորձը, ծանոթանալ այնտեղի մասնագետների՝ ուռուցքաբանների հետ»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ