Գլխավոր էջ Գլխավոր Բժիշկը հաստատում է, իսկ ղեկավար կազմը՝ հերքում․ Էպիկենտրոնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»...

Բժիշկը հաստատում է, իսկ ղեկավար կազմը՝ հերքում․ Էպիկենտրոնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է

6415
0

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատանքային խնդիրներ կան։ MedMedia-ին է դիմել Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի լաբորատորիայի բժիշկ Ծաղիկ Բադալյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տնօրինությունը որոշել է փոխել իր աշխատանքային պայմանագիրը, իրեն առաջարկել են նոր պայմանագիր․  «Ինձ առաջարկել են ծառայությունների մատուցման պայմանագիրը փոխել քաղաքացիա-իրավական պայմանագրով, որին չեմ համաձայնել, ուստի առաջարկել են դուրս գալ աշխատանքից»,-ընդգծեց բժիշկը։ Բադալյանի խոսքով՝ այսօր կեսօրին իրնեն հայտնել են, որ այլևս իր անունը ներառված չէ հերթապահություների ցանկում․

«Եթե ես ներառված չեմ հերթապահություների ցանկում, ուրեմն ինձ ազատել են աշխատանքից»։

Օրվա երկրորդ կեսին բժշկուհին մեզ ուղարկեց ձայնագրություն, որտեղ բուժկետրոնի կադրերի բաժնի պետ Լևոն Դանիելյանը առաջարկում է կամ ստորագրել պայամանագիրը, կամ գրել ազատման դիմում։ Ձայնագրությունում Ծաղիկ Բադալյանը հրաժարվում է ստորագրել՝ պատճառաբանելով, որ ինքը աշխատանքային ստաժ չի ունենա։  Ձայնագրությունում նաև լսվում է կնոջ ձայն, որը Ծաղիկ Բադալյանի խոսքով հանդիսնաում է փոխտնօրենը, ով է հրամայական տոնով հայտնում է, որ այևս հերթապահություններ չգերեն։

Առավոտյան բուժկետրոն էր զանգահարել նաև Բադալյանի փաստաբան Պավլիկ Փոլադյանը և հայտնել, որ այն գործընթացը և աշխատելաոճը, որն ընտրել է բուժկետրոնի ղեկավար կազմը հակաօրնական է։

Օրվա ընթացքում մի քանի անգամ նույն խնդրով խոսեցինք» կենտրոնի մամուլի պատասխանատուի հետ, ով բոլորը դիմարկումները լսելուց և համապատասպան ճշտումներ անելուց հետո պատասխանեց․

«Չենք անդրադառնում ապօրինի, առանց մյուս կողմի իմացության արված ձայնագրություններին, առավել ևս դրանք մեկնաբանելու իմաստ չենք տեսնում, վստահ չլինելով ձայնագրողի կողմից տրամադրված ձայնագրության ամբողջական և իրական լինելուն: Ինչ վերաբերում է, ոչ թե ձայնագրությանն , այլ Ձեր հարցին , ապա նշենք, որ մի քանի ամիս է արդեն այն բուժաշխատողներն, ովքեր որ միայն աշխատում են մեզ մոտ որպես հերթապահ, հաստիքայինից անցնում են քաղաքացիաիրավական եղանակի, քանի որ նրանց գերակշիռ մասն այստեղ աշխատում է համատեղությամբ: Ինչ վերաբերում է նրան, թե իրավաբանն ասել է , որ խնդիրը դատական կարգով է լուծելու, ապա դրան նույնպես որևէ գնահատական չենք տալիս, քանի որ յուրաքանչյուրն իրավունք ունի օգտվելու իրավական եղանակով խնդիրներ լուծելու իրավունքից, այլ հարց է, արդյոք հիմնավոր է այդ պահանջը, թե ոչ: Բժիշկ, լաբորատին արարքը, նկատի ունենք լրատվամիջոցին դիմելը, ձայնագրություն տրամադրելը, որն արված է առանց զգուշացնելու, մեղմ ասած տարօրինակ է, խնդիրը պետք է լուծվեր ներհիվանդանոցային պայմաններում: Իսկ այն հարցին, թե ինչու է որոշվել պայմանագրի մի տեսակից մեկ այլին անցնել, ապա բժշկական կենտրոնը դեռ վաղուց ձեռնարկել է աշխատողների հետ իրավահարաբերությունները բացառապես աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու գործընթաց։ Սա ևս պայմանավորված է այդ գործընթացով։ Եթե աշխատակիցը կարծում է, որ դա ենթադրյալ ոչ իրավաչափ գործընթաց է, ապա օրենքով սահմանված կարգով կարող է պաշտպանել իր ենթադրյալ խախտված իրավունքները»։

Մեր հաջորդ հարցին արդյոք աշխատակիցը հեռացված է աշխատանքից՝ նոր պայմանգրի դրույթներին չհամաձայնելու պատճառով, մամուլի խոսնակ Ծովինար Վարդանյանը նշեց, որ շարունակվելու են հերթապահությունների օրեր նշանակվել և վերոնշյալ աշխատակիցը շարունակում է աշխատել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ