Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանի, Շվեդիայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի և մի շարք այլ երկրների ցուցանիշներ մտահոգիչ...

Հայաստանի, Շվեդիայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի և մի շարք այլ երկրների ցուցանիշներ մտահոգիչ են․ ԱՀԿ

1033
0

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը սկսել է աճել Եվրոպայի մի շարք երկրներում կարանտինային միջոցների թուլացումից հետո, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

BBC-ին հայտնում է, որ  11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում և Հյուսիսային Մակեդոնիայում վիրուսի արագացված փոխանցումը հանգեցրել է պանդեմիայի զգալի վերսկսմանը՝ պնդում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեն:

« Պանդեմիայի վերսկսման մասին իմ զգուշացումն իրականություն է դարձել»,-ասել է նա:

ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանում գրանցել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,6 մլն և մահվան մոտ 195 000 դեպք: Ամեն օր գրանցվում է վարակման մոտ 20 000 և մահվան 700 նոր դեպք:

«Շաբաթներ շարունակ ես խոսել եմ պանդեմիայի վերսկսման ռիսկի մասին: Եվրոպայի որոշ երկրներում այդ ռիսկն իրականություն դարձավ. վերջին 2 շաբաթում 30 երկրներում նոր դեպքերի թիվն աճել է»,-ասել է նա:

Խոսքը Հայաստանի, Շվեդիայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեհովինայի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ Կոսովայի մասին է:

Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Լեհաստան, Գերմանիա, Իսպանիա եւ Իսրայել, շատ արագ արձագանքել են վտանգավոր բռնկամնն ու արագ միջամտման արդյունքում խուսափել են նոր բռնկումից:

Մասնագետի խոսքով՝ արդեն հիմա պետք է պատրաստվել աշնանը, երբ կորոնավիրուսը կմիանա սեզոնային ՍՇՎ-ներին, թոքաբորբին եւ այլ հիվանդություններին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ