Գլխավոր էջ Գլխավոր Որո՞նք են կորոնավիրուսի նախանշանները՝ շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ

Որո՞նք են կորոնավիրուսի նախանշանները՝ շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ

1612
0

Շաքարային դիաբետ ունեցողները կորոնավիրուսի վարակման ռիսկային գոտում են: MedMedia.am- ի հետ զրույցում հաստատեց էնդոկրինոլոգ Մելինե Թովմասյանը։ Բժշկուհու խոսքով կոնկրետ թվային տվյալներ չկան, քանի որ COVID -19-ը նոր հիվանդություն է հատկապես, երբ խոսքը ապրելիությանը կամ մահացությանն է վերաբերվում, բայց այն փաստը, եթե պացիենտներն ունեն չկոմպենսացված դիաբետ, այսինքն արյան մեջ գլյուկոզայի բարձր թվեր, իհարկե ցանկացած այլ հիվանդության այդ թվում և թոքաբորբ, բուժման ընթացքը բարդանում է։

«Ոչ ոք չի կարող հստակ պատասխանել, թե շաքարային դիաբետ ունեցող անձանց ապրելու հավանականությունը որքան է, որովհետև դա ավելի շատ ստատիստիկա է քան բժշկություն։ Եթե մարդը հիվանդ է կորոնավիրուսով և տանում է թոքաբորբ՝ գտնվելով հիվանդանոցային պայմաններում, բացի թոքաբորբից կան մասնագետներ, ովքեր զբաղվում են շաքարի թվերով » ։

Այն հարցին, թե շաքարային դիաբետ ունեցող անձի մոտ COVID-19- ի սիմպտոմները ինչպե՞ս են նախանշվում բժշկուհին ասաց, որ իրենց մոտ պատկերը կարող է մշուշոտ լինել, այսինքն եթե վերցնենք ընդհանուր թուլությունը դա չենք կարող կորոնավիրոսի նախանշան համարել, քանի որ թուլությունը կարող է լինել հենց շաքարային դիաբետից։

Վերջինիս խոսքով նման անձանց մոտ COVID 19-ի ախտանշանները կարող են լինել հաճախամիզություն, ձեռքերի և ոտքերի թուլություն, բերանի չորություն և այլն։ Շաքարային դիաբետ ունեցող անձանց՝ կորոնավիրուսի բուժման ընթացքը տարբերվում է նրանով, որ ավելի քան ուշադիր պետք է լինել գլիկենայի թվերին, իչպես նաև պետք է ուշադրություն դարձնել շաքարի մակարդակին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ