Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՆԱՏՕ-ն սկսել է նախապատրաստվել համաճարակի երկրորդ ալիքին

ՆԱՏՕ-ն սկսել է նախապատրաստվել համաճարակի երկրորդ ալիքին

1040
0

ՆԱՏՕ-ի երկրները սկսել են պատասխան գործողությունների նախապատրաստական ​​աշխատանքների իրականացումը՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի առաջացման դեպքում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի համավարակի հնարավոր երկրորդ ալիքին արձագանքելու մեր պատրաստվածությունն ավելանում է գործողությունների ծրագրի ստեղծման, բժշկական պարագաների եւ սարքավորումների պահեստավորման եւ լրացուցիչ ֆինանսավորման հատկացման շնորհիվ: Մեր ամբողջ դաշինքում մեր զինվորականներն օր ու գիշեր աջակցում են համաճարակի դեմ պայքարի քաղաքացիական ջանքերին: Մեր երկրները պետք է շարունակեն ներդրումներ կատարել (պաշտպանության ոլորտում)՝ ուժեղ մնալեւ համար եւ ապահովելու, որպեսզի առողջական ճգնաժամն անվտանգության ճգնաժամի չվերածվի»,- հայտարարել է նա:

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ