Գլխավոր էջ Գլխավոր Շվեյցարիայի իշխանությունները իրենց վրա են վերցնում կորոնավիրուսի և դրա հակամարմինների առկայությունը ստուգող...

Շվեյցարիայի իշխանությունները իրենց վրա են վերցնում կորոնավիրուսի և դրա հակամարմինների առկայությունը ստուգող թեստերի ծախսերը

321
0

Շվեյցարիայի իշխանությունները հունիսի 25-ից սկսած իրենց վրա են վերցնելու կորոնավիրուսի և դրա հակամարմինների առկայությունը ստուգող թեստերի համար անհրաժեշտ ծախսերը, հայտնում է dw.com կայքը։

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ նման քայլի գնալու նպատակը մարդկանց ծախսերից ազատելու միջոցով զանգվածային թեստավորումը խթանելն է։

Փաստաթղթում նշվում է, որ վարակի շղթայական տարածումը կանխելու գլխավոր եղանակներից են վարակակիրների շփման շրջանակների հայտնաբերումը և լայնածավալ թեստավորման իրականացումը։

Հայտնի է, որ 8,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 31 376 հոգու մոտ, համավարակի սկզբից այստեղ այս հիվանդությունից մահացել է 1 682 մարդ։

Նախօրեին Շվեյցարիայում հայտնաբերվել է 44 նոր վարակակիր, որը կրկնակի ավելի է նախորդ օրերին գրանցված ցուցանիշից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ