Գլխավոր էջ Գլխավոր Մոլդովայում կորոնավիրուսից 25 բուժաշխատող է մահացել

Մոլդովայում կորոնավիրուսից 25 բուժաշխատող է մահացել

471
0

Մոլդովայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտից, երբ երկրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, բուժաշխատողների շրջանում 2 հազար 300 դեպք է հաստատվել: Վարակի հետևանքով բուժաշխատողներից 25-ը մահացել է

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօրվա տվյալներով բուժաշատողների շրջանում գրանցվել է 2 հազար 300 վարակվածության դեպք, որոնցից 581-ը՝ բժիշկների, 27-ը դեղագործների, 915-ը՝ օգնականների, 117-ը՝ բուժակների, 660-՝ը սանիտարների շրջանում: Ընդհանուր առմամբ մահացել է 25 բուժաշխատող»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 500-ից ավելի է, իսկ վարակվածներինը՝ 15 հազարից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ