Գլխավոր էջ Գլխավոր Լատվիայում արդեն 5 օր է կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվում

Լատվիայում արդեն 5 օր է կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվում

444
0

Լատվիայում 5 օր շարունակ չեն արձանագրվում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկցնում է, որ այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

«Վերջին մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 1 081 թեստավորում: Վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել: Հինգ օր շարունակ հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Համավարակի ընթացքում Լատվիայում կատարվել է 142 հազար 794 թեստավորում, հիվանդություն հաստատվել է 1 111 մարդու մոտ, մահացել է 30-ը:

Ներկայում բուժհաստատություններում բուժվում է 8 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ