Գլխավոր էջ Գլխավոր «Ֆինանսական խնդիրները ևս պատճառ են հանդիսանում, որպեսզի մարդիկ չհետազոտվեն ու կանխարգելեն պոլիպները»․...

«Ֆինանսական խնդիրները ևս պատճառ են հանդիսանում, որպեսզի մարդիկ չհետազոտվեն ու կանխարգելեն պոլիպները»․ էնդոսկոպիստ․ (տեսանյութ)

1831
0

Պոլիպները հաստ աղիքի լորձաթաղանթի գերաճն են, որոնց 10-30% հետագայում կարող են վերածվել չարորակ ուռուցքի: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է ժամանակին ախտորոշել ու հեռացնել այն։ Սակայն մարդկանց զգալի մասը ժամանակին չի դիմում բժշկի, այդպիսով խորացնելով խնդիրը։ Էնդոսկոպիստ Ներսես Ներսեսյանի գնահատականներով՝ պոլիպը սկզբնական շրջանում համարվում է բարորակ գոյացություն՝ աղեստամոքսային տրակտի ամբողջ հատվածում ։

«Պոլիպները սկզբնական շրջանում ոչ մի գանգատ չեն առաջացնում, մինչև չափերով մեծանալը։ 50 տարեկանից հետո , անկախ սեռից, մարդիկ պետք է հետազոտվեն, որպեսզի այն չվերածվի քաղցկեղի։ Կան երկրներ, որտեղ 50 տարեկանից հետո մարդուն ծանուցում է գալիս, որ պետք է հետազոտվի, հակառակ դեպքում գործատուն աշխատանքի չի վերցնի։ Սակայն մեզ մոտ էնդոսկոպիկ անվճար հետազոտությունները ոչ բոլոին են հասանելի։ Այդ իսկ պատճառով, կոնկրետ պոլիպները, մարդիկ վաղ շրջանում չեն հետազոտում և արդյունքում այն չի կանխարգելվում»,- հավելեց մասնագետը։

Բժիշկ Ներսեսյանը նշեց, որ ցանկալի է պոլիպները վաղ շրջանում հայտնաբերել և էնդոսկոպիկ եղանակով դրանք հեռացնել, որը տևում է մի քանի րոպե ներերակային անզգայացմամբ ։ Իսկ ուշ հայտնաբերման դեպքում աղիքի մասնահատում է արվում, որը շատ ավելի բարդ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ