Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսային դեպքերի հայտնաբերման հակառեկորդ՝ մեկ օրվա ընթացքում 940 հիվանդ, տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:
Ամենաշատը նոր դեպքեր հայտնաբերվել են Լվովի մարզում՝203, Կիևում՝ 99:
Այսպիսով, համավարակի սկզբից իր վեր Ուկրաինայում գրանցվել է 39.000 հիվանդ, առողջացել է 17.000-ը, մահացել է 1.051 վարակակիր:
Երկրում իրավիճակը, կորոնավիրուսով պայմանավորված, գնահատվում է որպես «ծայրահեղ ծանր»: