Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս տան պայմաններում ազատվել սև կետերից. 5 մեթոդ

Ինչպե՞ս տան պայմաններում ազատվել սև կետերից. 5 մեթոդ

715
0

Քթի վրայի սև կետերը կարող են փչացնել նույնիսկ ամենամանրակրկիտ դիմահարդարումը: Սակայն պետք չէ տխրել՝ այդ թերությունը կարելի է հեշտությամբ վերացնել, և դրա համար հարկավոր չէ այցելել գեղեցկության սրահ: Ճիշտ խնամքը տան պայմաններում կօգնի արդյունավետ ազատվել սև կետերից՝ առանց կողմնակի օգնության, գրում է teleprogramma.pro-ն։

1.Կավից դիմակ

Սպիտակ, երկնագույն կամ նույնիսկ կանաչ կավի հիմքով սովորական դիմակը կամ քիչ քանակությամբ մեղրով կավի դիմակը (մեղրն օժտված է հիանալի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններով) տնային պայմաններում մաշկի խնամքի լավագույն մեթոդներից է: Այն օգնում է արդյունավետ և արագ ազատվել սև կետերից: Նման դիմակներն ունեն համալիր ազդեցություն. ոչ միայն վերանում են սև կետերը, այլ նաև բարելավվում է արյան շրջանառությունը, մաշկը դառնում է ավելի առողջ, թարմ և էլաստիկ: Օգտագործման եղանակը շատ պարզ է. դիմակը հարկավոր է պատրաստել շաբաթը մեկ անգամ (կարելի է քսել մի քիչ շոգեքաշած մաշկի վրա), հարկավոր է չթողնել, որ կավի դիմակը ամբողջովին չորանա, ապա պետք է լվանալ դեմքը սառը ջրով և դիմակից հետո պարտադիր խոնավեցնել մաշկը:

2. Շոգեխաշում

Սովորական շոգեխաշումը հիանալի մեթոդ է սև կետերի կանխարգելման համար: Կարևոր է կատարել այս գործընթացը կանոնավոր կերպով: Այսպիսով, հարկավոր է մեծ տրամագծով տարայի մեջ լցնել տաք ջուր, փակել գլուխը ստվար սրբիչով և դեմքը կախել գոլորշու վրա: Հարկավոր է նստել գոլորշու վրա պահած 10 րոպեից ոչ ավելի, և նույնիսկ 5-ը բավարար կլինի: Շոգեխաշումից հետո պետք է երեք անգամ լվանալ դեմքը՝ գոլ, զով և սառը ջրով: Ապա պետք է չորացնել դեմքը փափուկ, մաքուր սրբիչով և խոնավեցնել դեմքը քսուքով: Այս մեթոդը ռազմավարական է. սև կետերից ազատվելու համար պետք է այն սովորություն դարձնել: Խորհուրդ է տրվում կրկնել պրոցեդուրը շաբաթը երկու անգամ, իսկ արդյունք նկատելուն պես կարելի է ավելի հազվադեպ անել այն:

3. Կերակրի սոդա

Կերակրի սոդան տնային պայմաններում մաշկի խնամքի հիանալի և թերագնահատված միջոց է: Ճիշտ օգտագոծման դեպքում այն վերածվում է փափուկ շերտազատողի, որը խորը մաքրում է ծակոտիները և կանխարգելում է ակնեի և սև կետերի առաջացումը: Պետք է խառնել սոդան սենյակային ջերմաստիճանի ջրի հետ՝ մինչև մածուկի թանձրության քսուքի առաջացումը, ապա քսել այն մաշկի վրա և մերսել դեմքը նուրբ շարժումներով՝ շատ ու շատ զգույշ: Ոչ մի դեպքում պետք չէ չարաշահել: Մերսումից հետո անհրաժեշտ է լվանալ մածուկանման քսուքը գոլ ջրով, չորացնել դեմքը և քսել խոնավեցնող քսուք։ Պետք է կրկնել այս պրոցեդուրը շաբաթը մեկ անգամ:

4. Տնական տոնիկ

Սեփական պատրաստման տոնիկի հետ ստիպված կլինեք մի փոքր չարչարվել, բայց արդյունքը դրան արժանի է: Դուք կունենաք հարյուրտոկոսանոց բնական խնամքի միջոց, որը չի պարունակի անհայտ ծագման արհեստական խառնուրդներ և հավելումներ: Պետք է կտրատել թարմ անանուխի տերևներ և վրան ավելացնել խնձորի քացախ, ապա ավելացնել նույն քանակության ջուր, ինչքան և քացախ: Հարկավոր է մեկ շաբաթով դնել խառնուրդը չոր և սառը տեղ: Մեկ շաբաթ անց պետք է ավելացնել ջուր այնքան, որ խառնուրդը հասնի նախկին մակարդակին և տեղադրել սառնարանի մեջ: Այս հեղուկը խորհուրդ է տրվում օգտագործել օրը մեկ անգամ՝ քնելուց առաջ, քսելով այն դեմքի այն հատվածներին, որոնք առավել շատ են հակված սև կետերի առաջացմանը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ նման տոնիկը մաշկին վնաս չի տա: Խնձորի քացախը պարունակում է մի շարք օգտակար միկրոտարրեր՝ նատրիում, կալիում, կալցիում, կրեմնիում, մագնեզիում, երկաթ և այլ տարրեր, ինչպես նաև ֆերմենտներ: Այն օգտագործվում է վնասված մազերը բուժելու համար (դարձնում է դրանք փայլուն և կանխարգելում է մազաթափությունը), ինչպես նաև տարբեր հիվանդությունները կանխարգելելու նպատակով: Իսկ անանուխը օգնում է կանխարգելել բորբոքումը, հանգստացնում և սառեցում է մաշկը:

5. Շաքարի սկրաբ

Բնական էքսֆոլիանտներից ամենաքաղցրը կօգնի ազատել մաշկը մեռած մասնիկներից, մաքրել ծակոտիները և կանխարգելել սև կետերի առաջացումը: Պետք է խառնել շաքարը կոկոսի, նուշի, ժոժոբայի կամ նույնիսկ ձիթապտղի յուղի հետ՝ մինչ մածուկանման թանձրության քսուքի ստացումը: Ապա պետք է շրջանաձև շարժումներով քսել այն մաշկի վրա: Դեմքը պետք է մերսել փափուկ, բայց վստահ: Մերսումից հետո պետք է լվանալ մածուկը կոնտրաստային ձևով՝ սկզից գոլ ջրով, ապա՝ սառը: Դրանից հետո անհրաժեշտ է լավ չորացնել դեմքը և քսել խոնավացնող քսուք։ Սև կետերից ազատվելու համար պետք է օգտագործել շաքարային սկրաբը շաբաթը մեկ անգամ:

Նկատենք, որ բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են շաբաթը մեկ կամ երկու անգամ, ոչ ավելի: Ընդ որում, խորհուրդ է տրվում սովորական ամենօրյա խնամք. սառը ջրով լվացվել օրը երկու կամ երեք անգամ (եթե իրավիճակը ներում է լվացվել կեսօրից հետո) և լվացվելուց հետո անպայման խոնավացնել դեմքը: Արագ արդյունքներ ակնկալել հարկավոր չէ. սև կետերը մեկ անգամ դիմակ քսելուց հետո մեկընդմիշտ չեն վերանա: Բոլոր այս մեթոդները հարկավոր է սովորություն դարձնել՝ չմոռանալ դրանց մասին և միևնույն ժամանակ չափազանց հաճախ չկիրառել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ