Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ-ն չի գործել ըստ ընդունված ձևաչափի». Պուտինը խոսել է...

«Կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ-ն չի գործել ըստ ընդունված ձևաչափի». Պուտինը խոսել է համավարակի դեմ պայքարում գլխավոր նպատակի և ճիշտ ժամանակին ընդունված որոշման մասին

777
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բնակչությանն ուղղված ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում չի գործել ըստ ընդունված ձևաչափի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Պուտինը հիշեցրել է, որ իշխանություններն աննախադեպ քայլի են գնացել՝ ոչ աշխատանքային օրերի երկարատև ժամանակահատված են սահմանել, որը տևել է մարտի 28-ից մինչև մայիսի 11-ը:

«Ինչպես ցույց է տվել իրավիճակի հետագա զարգացումը, մենք դա ճիշտ ժամանակին ենք արել: Մենք ժամանակ ենք շահել համաճարակային իրավիճակում և հասել ենք գլխավորի նպատակին՝ պահպանել ենք մարդկային կյանքեր: Միևնույն ժամանակ չենք գործել ըստ ընդունված ձևաչափի»,- ասել է Պուտինը:

Նա հատկապես ընդգծել է, որ Ռուսաստանն ընտրել է արձագանքման ճկուն տարբերակը, որը ներառում է դաշնային և շրջանային միջոցառումներ․ «Այդ մոտեցում արդարացրել է իրեն, և ի դեպ, կիրառվել է նաև այլ երկրներում»։

Նա հավելել է, որ ժամանակակից աշխարհը փոխկապակցված է, ինչը նշանակում է, որ ամբողջովին զերծ մնալ սպառնալիքից օբյեկտիվորեն հնարավոր չէ: «Վաղ թե ուշ հիվանդությունը ներխուժելու էր մեր տուն, մեր սահմաններից ներս: Դա հասկանալի էր: Եվ երբ դա տեղի ունեցավ, մենք, հիմնվելով մասնագետների խորհուրդների վրա, մի բան որ նախկինում երբեք չէինք արել, աննախադեպ քայլ արեցինք. երկրով մեկ ոչ աշխատանքային օրեր հայտարարեցինք»,- նշել է Պուտինը:

Համավարակի դեմ պայքարում գլխավոր նպատակը ՌԴ նախագահն անվանել է մարդկանց առողջության պահպանումը:

«Համաճարակը դեռ չի ավարտվել, մենք դեռ պետք է մինչև վերջ խեղդենք այդ վիրուսին: Սակայն կյանքը վերադառնում է իր բնական հունին»,- նկատել է Պուտինը:

ՌԴ-ում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 599 705 մարդ, մահացել՝ 8359-ը, վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 7425, մահվան՝ 153 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ