Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բելգիայում մեկ շաբաթում կրկնակի կրճատվել է կորոնավիրուսից մահացողների թիվը

Բելգիայում մեկ շաբաթում կրկնակի կրճատվել է կորոնավիրուսից մահացողների թիվը

719
0

Մեկ շաբաթվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը զգալիորեն դեպի դրական կողմ է գնացել։ Մահվան օրական դեպքերի թիվն ու վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների քանակը կրկնակի կրճատվել են։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Այս դրական միտումը օգտագործելով՝ երկրի իշխանությունները որոշել են այլևս չհայտնել վարակումների մասին տվյալները բացարձակ թվերով։ Դրա փոխարեն նրանք մտադիր են շաբաթական մեկ անգամ հայտնել վարակման և այլ դեպքերի մասին թվերը՝ տոկոսային հարաբերակցությամբ՝ նախորդ շաբաթվա հետ համեմատության մեջ։

Ըստ այդմ՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ՝ վարակման նոր դեպքերը այդ երկրում նվազել են 11 տոկոսով։ Մինչև հիմա վարակվածների ընդհանուր քանակը ավելի քան 60 հազար է, այն դեպքում, երբ մոտ մեկ միլիոն թեստավորում է իրականացվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ