Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հնդկաստանում COVID-19-ի մոտ 15 000 նոր դեպք է հաստատվել

Հնդկաստանում COVID-19-ի մոտ 15 000 նոր դեպք է հաստատվել

682
0

Հնդկաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 14.900-ով և կազմել 440 215, հաստատում են երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:
Տեղեկանքի համաձայն՝ երկրում բուժում է ստանում 178 014 մարդ, ապաքինվել են 237 195-ը, մահացել` 14 011 (մեկ օրում՝ 312):

Երկուշաբթի՝ հունիսի 22-ին, հաղորդվել էր 425 282 դեպքի մասին (մեկ օրում աճը ավելի քան 14,800), մեկ օր առաջ` 410 461 հիվանդացության դեպքերի մասին:
Ջոն Հոփկինսի համալսարանի հաշվարկների համաձայն՝ Հնդկաստանն աշխարհում հիվանդացության թվով չորրորդ տեղում է` առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, Իտալիայից ու Իսպանիայից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ