Գլխավոր էջ Նորություններ Դիմակներին որևիցե արդյունավետություն վերագրելն այս պրոցեսում բժշկական անգրագիտություն է. Հայկ Մանասյան

Դիմակներին որևիցե արդյունավետություն վերագրելն այս պրոցեսում բժշկական անգրագիտություն է. Հայկ Մանասյան

682
0

Այսպիսով ` 7 օր համաճարակն այլևս չի աճում, 7 օր մենք գտնվում ենք կայուն վիճակում, ավելին` միտում ունի նվազելու: Հուսամ, որ այդ միտումը կշարունակվի և կվերաճի իսկական նահանջի, ինչի կապակցությամբ շուտով, առաջիկա օրերին և շաբաթներին առիթ կունենանք շնորհավորելու միմյանց։ Այս մասին այսօր` հունիսի 23-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց բժիշկ Հայկ Մանասյանը` խոսելով համավարակի տարածման դինամիկայի մասին:

Ըստ Մանասյանի` համաճարակի հետագա վերլուծությունների և ընթացքի հետ կապված էլի կլինեն ասելիքներ, մասնավորապես, կորոնավիրուսի այսպես կոչված երկրորդ ալիքի թեմայով։

«Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսպիսի տենդենց ապահովեց մեզ համար իմունիզացված բարիերը, որը տարրական բժշկական գիտելիքների տիրույթում պետք է իմանար ցանկացած բժիշկ և առողջապահության կազմակերպիչ, դիմակներին որևիցե արդյունավետություն վերագրելն այս պրոցեսում ընդամենը բժշկական անգրագիտություն է, քանի որ եթե սա բժշկագիտորեն հիմնավորված լիներ, այլ կերպ կլիներ ,և երկրորդ` բազմաթիվ գիտնականներ վաղուց դրա մասին արդեն հայտարարած կլինեին:

Բոլոր վավեր հետազոտությունները և ԱՀԿ-ի ուղեցույցն ասում են, որ փաստարկված ապացույցներ չկան, որ փողոցում դիմակների կրումը էական ապացուցված արդյունավետություն են ցույց տվել: Իսկ իմունիզացված բարիերի արդյունավետությունը` խնդրեմ»,- ասաց Հայկ Մանասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ