Գլխավոր էջ Նորություններ Եթե հիմա բոլորը դիմակներ կրեն, սեպտեմբերին կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ քաղաքացուն

Եթե հիմա բոլորը դիմակներ կրեն, սեպտեմբերին կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ քաղաքացուն

657
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի հետ համայնքում դիմակներ էր բաժանում: Այդ ընթացքում նա նշեց, որ զարմացած է, քանի որ նկատել է, որ քաղաքացիները նույնիսկ Կենտրոնից հեռու տարածքներում մեծամասամաբ կարգապահ են և դիմակներ կրում են:

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե սեպտեմբերին երեխաները դպրոց գնալու են, թե ոչ, որին ի պատասխան Հարությունյանը նշեց․ «Եթե հիմա բոլորը դիմակներ կրեն, սեպտեմբերին կգնան դպրոց, եթե պահպանեն պարետի ցուցումները»:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց դրսում դիմակ կրելու՝ պարետի որոշման առթիվ՝ նշելով, որ օդում ավելի շատ բացիլ կա, իսկ դիմակի, արտաշնչած օդը վատ է առողջության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ