Գլխավոր էջ Գլխավոր Մեքսիկայում լույս աշխարհ եկած եռյակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեքսիկայում լույս աշխարհ եկած եռյակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

434
0

Մեքսիկայում հունիսի 17-ին ծնված եռյակի՝ երկու տղայի և մեկ աղջկա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ ինչպես հայտնում է BBC լրատվականը, սա երկրում նախադեպը չունեցող դեպք է, որն այժմ հետազոտության փուլում է գտնվում։

Տեղական իշխանությունները նշում են, որ մայրը հնարավոր է, որ կորոնավիրուսով է վարակված եղել, սակայն հիվանդությունն առանց ախտանշանների է ընթացել։ Ներկայում բուժաշխատողները փորձում են հասկանալ, թե արդյոք երեխաները հղիության ընթացքում ընկերքի միջոցով են վարակվել։

Հիվանդանոցի բժիշկների համաձայն՝ անհնար է, որ երեխաները ծննդյան պահին, կամ հետո հիվանդանոցում վարակված լինեն։

Նշվում է, որ մի տղայի և աղջկա վիճակն այժմ կայուն է, իսկ երկրորդ տղայի համար դեղորայքային բուժում է անհրաժեշտ եղել։

Աղբյուրը նշում է, որ նորածինների՝ COVID-19-ով վարակման դեպքերը բավականին հազվադեպ են հանդիպում, սակայն բացառիկ չեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ