Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 000 նոր...

ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 000 նոր դեպք

414
0

ԱՄՆ-ում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 000 նոր դեպք, որից ավելի քան 400-ը՝ մահվան ելքով, գրում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը՝ հղում տալով դաշնային և տեղական իշխանությունների տվյալներն ամփոփող Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին։ Համալսարանի տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 31 012 դեպք, իսկ դրա նախորդ օրը ցուցանիշը կազմել է 24 760։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 425, իսկ դրա նախորդ օրը՝ 250 մարդ

Համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ընդհանուր հաստատվել է վարակման 2 312 302 և մահվան ելքով ավելի քան 120 000 դեպք։ Նշվում է, որ հիվանդությունից արդեն ապաքինվել է ավելի քան 640 000 մարդ։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 9 115 878 է։ Հիվանդության հետևանքով մահացել է 472 000, ապաքինվել՝ 4,5 միլիոն մարդ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ