Գլխավոր էջ Գլխավոր Հայ փորձագետը հայտնել է կորոնավիրուսային համավարակի երկարատև մարման պատճառը

Հայ փորձագետը հայտնել է կորոնավիրուսային համավարակի երկարատև մարման պատճառը

327
0

Կորոնավիրուսային համավարակի երկարատև մարման և վարակի նոր բռնկումների առաջացման պատճառն այն ​​մարդիկ են, որոնք չեն հավատում վարակի իրական լինելուն և անտեսում են սոցիալական հեռավորության միջոցները: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի վիճակագրության և մոդելավորման փորձագետ Աղասի Թավադյանը:

«Թերահավատները չեն կրում դիմակներ և չեն հետևում կարանտինի և սոցիալական հեռավորության կանոններին: Թերահավատության հետևանքով համաճարակը միշտ կունենա հիվանդության նոր օջախներ»,- ասել է Թավադյանը:

Նրա խոսքերով՝ վարակի նոր դեպքեր հայտնաբերվելու են դեռ շատ երկար ժամանակ:

Փորձագետը նշել է, որ նման մարդկանց պատճառով հիվանդության պլատոն կարող է տևել ավելի քան երկու ամիս, մինչև հասնի կրիտիկական կետի, ինչպես, օրինակ՝ Մոսկվայում կամ մինչև հայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Աղբյուրը՝ Shantnews.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ