Գլխավոր էջ Գլխավոր Մոսկվայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 2,5 հազար մարդ

Մոսկվայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 2,5 հազար մարդ

330
0

Մոսկվացի բժիշկները կորոնավիրուսից բուժել են ավելի քան 139 հազար մարդու, վերջին օրվա ընթացքում առողջացել է ավելի քան 2,5 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է Մոսկվայի սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

«Մոսկվայում առողջացածների թիվը շարունակում է աճել: Անցած օրվա ընթացքում բուժումից հետո առողջացել է ևս 2578 պացիենտ: Վիրուսից բուժված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 139.248-ի»,- լրագրողներին պատմել է նա:

Հունիսի 8-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր սահմանափակումների չեղարկման նոր փուլի մասին, որն իրականացվելու է մի քանի քայլով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ