Գլխավոր էջ Գլխավոր Հիվանդություն, որ բոլորիս է սպառնում…

Հիվանդություն, որ բոլորիս է սպառնում…

963
0

Միզաքարային հիվանդություն. խնդիր որը յուրաքանչյուրիս է սպառնում: Եվ ինչպես ասում են  որքան տեղեկացված են, նույնքան էլ զինված: Սա հաշվի առնելով Medmedia.am-ը Շենգավիթ ԲԿ-ի Ուրոլոգիական կլինիկայի ուրոլոգ-վիրաբույժ, անդրոլոգ Գագիկ Թադևոսյանի հետ զրուցել է միզաքարային հիվանդության (ՄՔՀ) ախտանիշների,  բուժման ու կանխարգելման մասին:

 «Հիվանդության առաջացումը բազմաթիվ պատճառներ ունի: Նյութափոխանակման  խանգարումներով ուղեկցվող պրոցեսները, հարվահանաձև գեղձի խնդիրները, կալցիումի փոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունները   կարող են հանգեցնել միզաքարային հիվանդության»,-ասաց ուրոլոգն ու հավելեց,- «Սակայն, ցավոք, այսօր մենք բախվում  հիմնականում այն դեպքերին, երբ  ստիպված ենք   պայքարել ոչ թե պատՃառի դեմ, երբ հնարավոր է կանխել հիվանդությունը, կամ բուժել այն վաղ փուլում,  այլ արդեն  հեռացնում ենք առաջացած քարերը,  բուժում ենք բորբոքային պրոցեսները»: 

Խոսելով խնդրի վերացման մասին, Գագիկ Թադևոսյանը նկատեց, որ ժամանկակից բժշկությունը քիչ ինվազիվ  մեթոդներ է առաջարկում քարերը հեռացնելու համար: «Նույնիսկ 1սմ չհասնող  փոքր  քարերը հանգեցնում են ուրոդինամիկայի խանգարմանը, և այսօր  գերժամանակակից  տեխնիկայի շնորհիվ  այդ քարերը հնարավոր է դարձել հեռացնել առանց կտրվածքների:  Մասնավորապես հեռահար հարվածալիքային քարափշրումն այսօր համարվում է ամենաարդյունավետ  միջամտությունը»,-ասաց զրուցակիցս և ընդգծեց, որ այդ տեսակ միջամտությունից անմիջապես հետո հիվանդը կարող է տուն գնալ:

Բայց ինչպես բժշկական ցանկացած միջամտություն, սա ևս ունի հակացուցումներ, որոնցից հիմնականը, բժշկի խոսքով, քարերի մեծ չափսերն են: «Մինչև 2 սմ քարերի դեպքում ցուցված է հեռահար հարվածալիքային քարափշրում: Անշուշտ, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, որպեսզի պարզ լինի, արդյո՞ք   2 սմ քարը փշրվելուց հետո դուրս կգա»,-նշեց ուրոլոգը:

Հարկ է նշել, որ այս մեթոդն ընտրելիս հարկավոր է հաշվի առնել օրգանիզմի համակարգային խնդիրները, օրինակ կոագուլոպաթիաները, որոնք հանգեցնում են մակարդելիության շեղման, իսկ տարեցների մոտ պետք է հաշվի առնել օրգան համակարգերի աշխատանքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ