Գլխավոր էջ Գլխավոր Մարդու մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը կարելի է կանխատեսել դեռևս մանկական...

Մարդու մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը կարելի է կանխատեսել դեռևս մանկական տարիքում․ գիտնականներ

509
0

Մարդու մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը կարելի է կանխատեսել դեռևս մանկական տարիքում, այս մասին հայտնում են Բրիսթոլի համալսարանի գիտնականները:

Նրանք առաջարկում են վերլուծել երեխայի նյութափոխանակության ցուցանիշները։

Գիտնականներըհետազոտել են գրեթե 4 հազար երեխաների եւ տարբեր տարիքի երիտասարդների արյան նմուշները: Առաջին անգամ արյունը վերցվել է 90-ական թվականներին (այդ ժամանակ նրանք 8, 16, 18 եւ 25 տարեկան էին, ոչ մեկի մոտ դիաբետի նշաններ չեն եղել), իսկ վերջին անգամ՝ բոլորովին վերջերս:

Գիտնականների խոսքով՝ գնահատման յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ հնարավոր է 2-րդ տիպի դիաբետի զարգացումը կանխատեսել առաջին ախտանիշների հայտնվելուց մի քանի տասնյակ տարի առաջ: Մարդու նյութափոխանակության պատկերը կարող է ցույց տալ ախտածին պրոցեսների, շաքարի եւ ինսուլինի բարձրացման հանդեպ օրգանիզմի անհատական ընկալունակությունը: Այս տեղեկությունն անչափ արժեքավոր է, քանի որ մեծ ռիսկի մասին հասկանալը մարդուն հնարավորություն է տալիս կենսակերպը փոխել դեռեւս մանկական տարիքում՝ դրանով նվազեցնելով հետագայում դիաբետի զարգացման հավանականությունը:

Դիաբետը մահվան ամենատարածված պատճառների ցանկում 7-րդն է: Ըստ վիճակագրության՝ աշխարհում կա դիաբետով ավելի քան 420 մլն մարդ, իսկ նրանցից շուրջ 90 տոկոսի մոտ ախտորոշված է 2-րդ տիպի շաքարային դիաբետ: Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը երիտասարդանում է՝ առնչվելով կրտսեր տարիքային խմբին: Ավելին՝ յուրաքանչյուր երկրորդ դիաբետիկը իր հիվանդության մասին չի կասկածում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ