Գլխավոր էջ Գլխավոր Նիդերլանդներում մահացության դեպք չի գրանցվել

Նիդերլանդներում մահացության դեպք չի գրանցվել

461
0

Հունիսի քսաներկուսին, սկսած մարտ ամսից, Նիդերլանդներում կորոնավիրուսից մահացության  ոչ մի դեպք չի գրանցվել։ Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը։ Համավարակի ողջ ընթացքում Նիդերլանդներում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 49 658 դեպք։ Հիվանդանոցային բուծում ստանում է 11 851 մարդ։ Մեկ օրում վարակվել է մոտ 70 մարդ

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոնը։ Առողջացածների ընդհանուր թիվը մոտենում է 5 միլիոնի սահմանին, իսկ մահացածների ընդհանուր թիվը մոտ 471 հազար է։ Հիվանդության տարածման ցուցանիշով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ մոտ 2,4 միլիոն վարակակրի ցուցանիշով, երկրորդում՝ Բրազիլիան՝ մոտ 1,1 միլիոն ցուցանիշով, իսկ եռյակը եզրափակում է Ռուսաստանը՝ մոտ 590 հազար վարակվածի ցուցանիշով։ Հնգյակում է նաեւ Հնդկաստանը՝ մոտ 427 հազար վարակակրով, եւ Մեծ Բրիտանիան՝ մոտ 305 հազար վարակակրով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ