Գլխավոր էջ Գլխավոր Մեքսիկան կորոնավիրուսի հետևանքով մահերի ցուցանիշով գերազանցել է Բրազիլիային

Մեքսիկան կորոնավիրուսի հետևանքով մահերի ցուցանիշով գերազանցել է Բրազիլիային

524
0

Մեքսիկան կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի օրական ցուցանիշով գերազանցել է Բրազիլիային և ԱՄՆ-ին և աշխարհում առաջին տեղը զբաղեցրել․ նախօրեին այս երկրում կորոնավիրուսից մահացել է 1044 մարդ, այս մասին հայտնում է eadaily.com-ը՝ հղում տալով Worldometers.info կայքի տեղեկություններին։ Մեկ օրում գրանցված մահվան դեպքերի թվով երկրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան (748), այնուհետև՝ ԱՄՆ-ն (363)։ Իսկ ամբողջ աշխարհում հունիսի 22-ին կորոնավիրուսից մահացել է 3 880 մարդ։

Համավարակի հետևանքով ընդհանուր մահացել է ավելի քան 473 000 մարդ․ այս ցուցանիշով աշխարհում առաջատար եռյակ են համարվոմ ԱՄՆ-ն (122 հազար մարդ), Բրազիլիան (51 հազար ) և Մեծ Բրիտանիան (42 հազար)։

Աշխարհում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9,2 միլիոն դեպք, ապաքինվել է 5 միլիոն մարդ։ Վարակակիրների թվի աճի պիկը գրանցվել է հունիսի 19-ին՝ 181 000, իսկ մահվան դեպքերի պիկը գրանցվել է ապրիլի 17-ին՝ 8,4 հազար օրական։

Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ