Գլխավոր էջ Գլխավոր «Քանի դեռ օրը 10, 18 կամ 11 մահեր ենք ունենում, մենք...

«Քանի դեռ օրը 10, 18 կամ 11 մահեր ենք ունենում, մենք այս ընթացքում որևէ հրաժարականի հարց չենք բարձրացնում»․ Էդմոն Մարուքյան

2850
0

Համավարակի կայունացումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքական պատասխանատվության հարց է բարձրացնելու։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քանի դեռ օրական 600 մարդ դառնում է վարակակիր, օրը 10, 18 կամ չգիտեմ 11 մահեր ենք ունենում, մենք այս ընթացքում որևէ հրաժարականի հարց չենք բարձրացնում։ Բայց միևնույն ժամանակ ասել ենք, որ համավարակի ավարտից կամ իրավիճակի կայունացումից հետո մենք քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու։ Ես դա ասել եմ ամբիոնից՝ վարչապետի աչքերին նայելով»- նշեց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ