Գլխավոր էջ Գլխավոր ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման...

ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը

578
0

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի եւ կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 եւ 2019թ. հուլիսի 5-ի № 860 որոշումներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Վերջինիս կողմից իրականացվելու է մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից մակնշման կոդերի ստացում, տրամադրում ՀՀ տնտեսավարողներին, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման կազմակերպում:

Մինչեւ մակնշման ազգային օպերատոր սահմանելը, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները, Ռուսաստանի Դաշնության տարածք վերոնշյալ ապրանքախմբերից ապրանքներ տեղափոխելիս, կարող են մակնշման տեղեկատվության փոխանակումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաեւ արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:

Այսպիսով, մինչեւ ազգային օպերատորի սահմանումը, Ռուսաստանի Դաշնության ներմուծողը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր եւ տրամադրել դրանք հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ