Գլխավոր էջ Գլխավոր Որքանո՞վ է պարտադիր D վիտամինի օգտագործումը. մանկաբույժ

Որքանո՞վ է պարտադիր D վիտամինի օգտագործումը. մանկաբույժ

572
0
Մենք մեր ամբողջ կյանքում վիտամիններ կարող ենք ստանալ մի շարք սնունդներից, սակայն հաճախ սնունդը չի կարող փոխարինել դեղերին։ Հենց այս նույն մտածողությամբ շատ մայրիկիներ իրենց նոր ծնված երեխաներին հատկացված վիտամինները փորձում են փոխարինել այլ՝ ավանդական մեթոդներով։ Խոսքը D վիտամինի մասին է, որի պակասից երեխայի մոտ կարող է առաջանալ ռախիդ հիվանդություն։ Կարծիք կա, որ արևի էներգիան կարող է շատ լավ D վիտամին հանդիսանալ, սակայն մասնագետների կարծիքով էլ վիտամինի օգտագործումը նորածինների համար պարտադիր է։

MedMedia.am-ի հետ զրույցում իր մասնագիտական կարծիքը հայտնեց մանակաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը։ Վերջինիս խոսքով մինչև մեկ տարեկան երեխան պետք է պարտադիր ընդունի D վիտամինի իր ամենօրյա չափաբաժինը։

«Եվրոպայի և Աֆրիկայի ասոցացիաները տարբեր կարծիքի են, նրանցից մեկը պնդում է, որ D վիտամինը նորածինները պարտադիր պետք է ստանան մինչև մեկ տարեկանը, մյուսն էլ կածում է՝ մինչև երկու տարեկան։ Ինչ վերաբերվում է նրան, որ ամռան ամսիներին կարելի է դադարեցնել D վիտամինի օգտագործումը, որովհետև արևից կլրացնեն վիտամինի պակասը, ապա ասեմ, որ դեռ պարզ չէ, թե արևի տակ որքան ժամանակ է կարելի երեխային դրսում պահել» ։

Մանկաբույժի խոսքով արևի ճառաքայները երեխայի մաշկի համար շատ ավելի վնասակար հետևանք կարող են թողնել, քան վիդամին D-ի պակասը։

« Երեխաներին մինչև վեց ամսական առանց մաշկի քսուկի չի թույլատրվում արևի տակ լինել՝ ճառագայթներից խուսափելու համար, հետևաբար մեկ կաթիլ վիտամին D կարող է կանխարգելել ռախիդի առաջացումը։ Նույնիսկ այն դեպքում, երբ երեխան ադապտացված կաթնամթերք է ուտում, որը հարստացված է վիտամիններով, միևնույն է՝ Ամերիկայի մանկաբուժական ասեցացիան խորհուրդ է տալիս օգտագործել D վիտամինը » ։

Конец переписки

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ