Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը վտանգավոր փուլ է մուտք գործել

ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը վտանգավոր փուլ է մուտք գործել

442
0

Աշխարհում հունիսի 18-ին կորոնավիրուսով վարակվածների թվով ռեկորդը վկայում է համավարակի լայն տարածման մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Երեկ ԱՀԿ-ում նոր տեղեկություններ են ստացվել COVID-19-ով վարակված ավելի քան 150 հազար նոր դեպքերի մասին։ Ներկայում դա մեկ օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,-նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ հիվանդության նոր դեպքերի կեսը գրանցվել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, որը մայիսին համարվել էր համանավակի կենտրոն։ Վարակվածների մեծ թիվ է գրանցվել նաեւ Հարավային Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում։

«Աշխարհը գտնվում է նոր եւ շատ վտանգավոր փուլում»,-ընդգծել է Հեբրեյեսուսը։

Նա հավելել է, որ մարդիկ հոգնել են տանը մնալուց, իսկ կառավարությունները ձգտում են վերականգնել տնտեսական գործունեությունը։

«Սակայն վիրուսը սրընթաց կերպով տարածվում է, այն դեռեւս մահացու վտանգ է ներկայացնում, եւ մարդկանց մեծամասնությունը դեռեւս խոցելի է»,-նախազգուշացրել է ԱՀԿ-ի ղեկավարը։

Կորոնավիրուսի համավարակը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում։ Ընդհանուր առմամբ, ԱԿՀ-ի տեղեկություններով, վարակը հայտնաբերվել է ավելի քան 8,35 միլիոն մարդու մոտ, որոնցից 450 հազարը մահացել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ