Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս պետք է աշխատեն վարսահարդարները, որպեսզի խուսափեն կորոնավիրուսով վարակվելուց

Ինչպե՞ս պետք է աշխատեն վարսահարդարները, որպեսզի խուսափեն կորոնավիրուսով վարակվելուց

571
0

Կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար վարսահարդարները պետք է հրաժարվեն հաճախորդների հետ զրուցելու սովորությունից: Այս մասին ասվում է National Hair and Beauty Federation-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, աշխարհի շատ երկրներում սահմանափակումներն արդեն հանվում են, եւ շատ բիզնեսներ վերադառնում են աշխատանքի:

Շատ վարսավիրներ հաճախ երկար զրուցում են հաճախորդների հետ, հատկապես՝ մշտական: Հենց այդ պատճառով վարսահարդարներին խորհուրդ է տրվում լռել աշխատանքի ժամանակ:

Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի մեջ պարունակվող աէրոզոլային մասնիկները թափանցում են օդի մեջ ոչ միայն հազի եւ փռշտոցի միջոցով, այլ նաեւ զրույցի ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ