Գլխավոր էջ Նորություններ COVID_19-ով վարակված 13 օրական երեխան մահացել է

COVID_19-ով վարակված 13 օրական երեխան մահացել է

632
0

13 օրական երեխան, ով չի ունեցել ուղեկցող հիվանդություններ, մահացել է Covid-19-ից, հաղորդում է «NHS England»-ը:
Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայում երեխան ամենաերիտասարդն է, ով մահացել է վարակի հետևանքով:
Շեֆիլդի մանկական հիվանդանոցը հաստատել է, որ երեխան հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում և երկուշաբթի օրը մահացել:
Հիվանդանոցից հայտնել են, որ տուժածի Covid-19 թեստի պատասխանը դրական է եղել, սակայն մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ պարզվել է, որ 13 օրականից մինչև 96 տարեկան ևս 62 մարդ, ում կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ մահացել է Անգլիայի հիվանդանոցներում:
Շեֆիլդի մանկական հոսպիտալի հայտարարության մեջ ասվում է. «Ցավոք, երկուշաբթի օրը՝ հունիսի 15-ին, մահացավ մի երեխա, որը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Վերակենդանացման փորձերն, ավաղ, անհաջող էին:
«Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Արված թեստերը հաստատել են, որ երեխան ունեցել է Covid-19, բայց դեռ պարզ չէ` արդյոք դա նպաստող գործոն է եղել, թե ոչ»:
Նախկինում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացած ամենաերիտասարդ մարդը, ով չի ունեցել առողջական խնդիրներ՝ լոնդոնցի 13-ամյա Իսմայիլ Մոհամեդ Աբդուլվահաբն էր:
Մայիսին ևս մահացել է վեց շաբաթական մի երեխա, ով ուներ ուղեկցող առողջական խնդիրներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ